Իրակլի Կոբախիձե. Ժողովուրդը չի աջակցում ընդդիմությանն ու նրա ծրագրերին, ժողովուրդը ցանկանում է խաղաղություն, կայուն զարգացում, և դա տեղի կունենա առաջիկա 4 տարում
Իրակլի Կոբախիձե. Ժողովուրդը չի աջակցում ընդդիմությանն ու նրա ծրագրերին, ժողովուրդը ցանկանում է խաղաղություն, կայուն զարգացում, և դա տեղի կունենա առաջիկա 4 տարում

Ժողովուրդը չի աջակցում ընդդիմությանն ու նրա հայտարարած ծրագրերին, ժողովուրդը խաղաղություն է ուզում, ժողովուրդը կայուն զարգացման կարիք ունի,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարին հարց է ուղղվել այսօր Թբիլիսիում նախատեսված հանրահավաքի մասին, որին վարչապետը նշել է, որ ընդդիմությունը չի կարող մարդկանց մոբիլիզացնել։

«Մարդկանց բերում են մարզերից, գումարներ են ծախսվում սրա համար, բայց տեսնում եք, որ չեն կարողանում մարդկանց մոբիլիզացնել՝ ելնելով նրանից, որ մարդիկ չեն աջակցում ընդդիմությանն ու նրա հայտարարած ծրագրերին։ Մարդիկ խաղաղություն են ուզում, մարդկանց կայուն զարգացում է պետք, և սա այն է, ինչ կլինի առաջիկա 4 տարիներին։ Կարծում եմ՝ ընդդիմությունը պատրաստվում է մտնել խորհրդարան, սա է իրական պլանը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։