Իրակլի Կոբախիձե. Եվրոպան արդեն իսկ խնդիրներ ունի, և այսպիսի ժամանակներում, երբ եվրահանձնակատարը պատրվակ է փնտրում ԱՄՆ-ի հետ հակամարտության համար, դա տարօրինակ է

16:18, 10.09.2026

Եվրոպան արդեն իսկ խնդիրներ ունի, և այսպիսի ժամանակներում, երբ եվրահանձնակատարը պատրվակ է փնտրում ԱՄՆ-ի հետ հակամարտության համար, դա տարօրինակ է,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ անդրադառնալով ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսի հայտարարությանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ավելի լավ կլիներ, եթե եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները կենտրոնանային Եվրոպայի շուրջ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ, առկա խնդիրների լուծման վրա։

«Նման նախաձեռնությունները շատ տարօրինակ են։ Եվրոպան արդեն իսկ խնդիրներ ունի, և այսպիսի ժամանակներում, երբ եվրահանձնակատարը պատրվակ է փնտրում ԱՄՆ-ի հետ հակամարտության համար, սա, մեղմ ասած, տարօրինակ է։ Ավելի լավ կլիներ, եթե եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները կենտրոնանային Եվրոպայի շուրջ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ առկա խնդիրների լուծման վրա։ Նրանց ամբողջ ուշադրությունը պետք է ուղղված լիներ այլ երկրների հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն նրանց ուշադրությունը շեղվում է հակառակը՝ հակամարտություններ հրահրելուն, այլ ոչ թե դրանց լուծմանը, ինչը շատ տխուր է», – ասել է վարչապետը։

Նմանատիպ