Իրակլի Կոբախիձե – Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովում բարձրաստիճան առաջնորդները հետաքրքրություն հայտնեցին հարաբերությունները վերաբեռնելու հարցում, սպասենք

12:52, 05.10.2025

Եվրոպական քաղաքական միության (ԵՔՄ) գագաթնաժողովում մի շարք առաջնորդներ, բարձրաստիճան առաջնորդներ, բավականին դրական տրամադրվածություն հայտնեցին։ Կային նաև տարբեր տրամադրություններ, բայց մի շարք բարձրաստիճան առաջնորդներ հետաքրքրություն հայտնեցին հարաբերությունները վերաբեռնելու հարցում։ Սպասենք և տեսնենք,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Կոբախիձեի խոսքով՝ «Իհարկե, այս իրադարձությունները, հավանաբար, կնպաստեն այս տրամադրության էլ ավելի բարելավմանը։

«Մեր ձեռքը մեկնված է բոլորին՝ լինի դա Եվրամիությունը, թե Միացյալ Նահանգները։ Մեր ցանկությունն է վերաբեռնել հարաբերությունները, և, հուսով ենք, որ երկու կողմերից էլ կլինեն փոխադարձ քայլեր։ Սա հատկապես վերաբերում է Եվրամիությանը, որտեղից վրաց ժողովրդի նկատմամբ ավելի շատ ագրեսիա է գալիս այն պատճառով, որ վրաց ժողովուրդը անցյալ տարի և այս տարի աջակցեց և վստահություն հայտնեց «Վրացական երազանքին», – ասել է Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ