Իրակլի Կոբախիձե. Եվրամիության խորհրդի որոշումը պետք է դիտարկել որպես միանշանակ հակավրացական քայլ, որը խաթարում է եվրոպական կառույցների վստահությունը
Եվրամիության խորհրդի որոշումը պետք է գնահատել որպես միանշանակ հակավրացական քայլ, որը խաթարում է եվրոպական կառույցների վստահությունը վրացական հասարակության ընկալման մեջ,- այս մասին կառավարության վարչակազմում կայացած ասուլիսում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով, նման որոշումների արդյունքն այն է, որ եվրոպական կառույցները մշտական արժեզրկում են ապրում վրաց հասարակության ընկալման մեջ։
«Ես կցանկանայի արձագանքել ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի երեկվա որոշմանը։ Խորհրդի միակ առաջարկությունը վերաբերում է դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզային ռեժիմի ներդրմանը։ Չնայած այն հանգամանքին, որ այս հանձնարարականն ունի նաև էապես խորհրդանշական բեռ, այն պետք է գնահատել որպես միանշանակ հակավրացական քայլ, որը խաթարում է եվրոպական կառույցների վստահությունը վրացական հասարակության ընկալման մեջ։
Նման որոշումների արդյունքն այն է, որ եվրոպական կառույցները մշտական արժեզրկում են ապրում վրաց հասարակության ընկալման մեջ, ինչը լուրջ խնդիր է։
Գիտեք, որ վերջերս Եվրոմիության կողմից իրականացվել է Եվրոբարոմետրի ուսումնասիրություն, ըստ որի՝ վերջին վեց ամիսների ընթացքում Վրաստանում եվրոպական կառույցների նկատմամբ վստահությունը նվազել է 6%-ով։ Հենց նման որոշումներն են նվազեցնում վրացական հասարակության վստահությունը եվրոպական կառույցների նկատմամբ»,- ասել է վարչապետը