Իրակլի Կոբախիձե. Եթե ուզում են բացել բանակցությունները, դնեն սեղանին, ես հենց այսօր կստորագրեմ, չորս տարի մեր կողմից այդ հարցը չի բարձրացվի, քանի որ մենք ոչ մեկին շանտաժի գործիք չենք թողնի
Շանտաժը պետք է ավարտվի բանակցությունների բացմամբ, եթե ցանկանում են բացել բանակցությունները, թող դնեն այն սեղանին, և ես հենց այսօր կստորագրեմ այն,- ասուլիսում ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Իրակլի Կոբախիձեի խոսքով, իշխող թիմը կարող էր ճեպազրույցում ասել, որ չորս տարով հրաժարվում են բանակցություններ սկսելուց, սակայն դա չեն ասել։
«Մենք ասացինք, որ առաջիկա չորս տարիների համար այս հարցը հանում ենք օրակարգից։ Այսքան ժամանակ՝ երկու տարի, թեկնածուի կարգավիճակն օգտագործվում էր շանտաժի համար։ Աղետ էր այն, ինչ կատարվում էր մեր երկրի հետ, երբ մեզ ամենաշատն էր պետք երկրում խաղաղություն։ Ուկրաինայի պատերազմի սկզբում: Հենց այդ ժամանակ սկսեցին շանտաժի ենթարկել մեր երկրին՝ թեկնածուի կարգավիճակով, ու դա շարունակվեց գրեթե երկու տարի։ 2022 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի դեկտեմբերը մեզ շանտաժի են ենթարկել որպես թեկնածու: Հետո շանտաժի այս գործիքը մաշվեց, մեզ տվեցին թեկնածուի կարգավիճակ, սկսեցին շանտաժի ենթարկել՝ բանակցություններ բացելով։ Այս ամենը շարունակվում է արդեն երեք տարի և արհեստական գործիք է, որով փորձում են պառակտել հասարակությունը, բորբոքել բևեռացումը, բորբոքել արմատականությունը։ Սա պետք է ավարտվի: Դրա համար մի պարզ բան ենք ասում՝ ավարտվի շանտաժն այս ամենով, թող բարի լինեն, եթե ուզում են բանակցություններ բացել, դնեն սեղանին, ես հենց այսօր կստորագրեմ։ Մենք մի բան ենք ասում, մեր կողմից՝ առաջիկա չորս տարիների ընթացքում այս հարցը օրակարգում չի լինելու, որպեսզի ոչ մեկին շանտաժի գործիք չթողնենք»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։