Իրակլի Կոբախիձե. Եթե կուսակցությունը հրաժարվի ձայներից և  խորհրդարանում աշխատելուց, նման կուսակցությունը իրավական իրավունք չունի ֆինանսավորում ստանալու
Իրակլի Կոբախիձե. Եթե կուսակցությունը հրաժարվի ձայներից և խորհրդարանում աշխատելուց, նման կուսակցությունը իրավական իրավունք չունի ֆինանսավորում ստանալու

«Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի մեկնաբանմամբ, երբ կհավաքվի 10-րդ գումարման խորհրդարանը, կուսակցությունների պետական ֆինանսավորման մասին օրինագիծ կնախաձեռնվի:

Ինչպես հայտարարել է այսօր անցկացված մամլո ասուլիսին Կոբախիձեն, օրենքում կմտցվեն փոփոխություններ, որի հիման վրա այն կուսակցությունները, որոնք հրաժարվում են մանդատներից, ֆինանսավորում չեն ստանա:

«Այստեղ իրավական տրամաբանությունը շատ պարզ է: Կուսակցությունները ֆինանսավորում են ստանում կոնկրետ ձայների հիման վրա և կոնկրետ գործունեության համար: Ֆինանսավորումն ուղղակիորեն կապված է ընտրությունների արդյունքների հետ:

Կապված է նաև այն գործունեության հետ, որը կապված է այդ թվում խորհրդարանական աշխատանքի հետ: Եթե կուսացությունը հրաժարվում է ձայներից, օրինական չի ճանաչում ձայները և հրաժարվում է խորհրդարանական աշխատանքից, որը հիմնական բաղկացուցիչ մասն է, նման կուսակցությունն իրավական իրավունք չունի, ստանալ ֆինանսավորում և սա իրավական հիմք է, որով կնախաձեռնվի համապատասխան օրինագիծը»,- հայտարարել է Կոբախիձեն: