Իրակլի Կոբախիձե. Ես ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին մանրամասնեցի օրենքի նախագծի բովանդակությունն ու ենթատեքստը, պատրաստակամություն հայտնեցի լսել և դիտարկել բոլոր իրավական մեկնաբանությունները

22:35, 08.05.2024

«Շատ գործնական հանդիպում եմ ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի և այլ առաջատար պաշտոնյաների հետ»,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Կառավարության ղեկավարը նշում է, որ զրույցի հիմնական թեման եղել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։

«Մենք խոսել ենք արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի մասին: Ես Վեհաժողովի նախագահին բացատրեցի օրինագծի բովանդակությունն ու ենթատեքստը։ Ես մեր պատրաստակամությունն եմ հայտնել ուշադիր լսել և դիտարկել օրենքի նախագծի վերաբերյալ բոլոր կոնկրետ իրավական մեկնաբանությունները, ինչի համար մենք կարող ենք կիրառել օրենքի քննարկման համապատասխան ընթացակարգ»,- նշում է Իրակլի Կոբախիձեն։

Նմանատիպ