Իրակլի Կոբախիձե - Ես արդյունավետ զրույց ունեցա Մարկո Ռուբիոյի հետ, մենք քննարկեցինք գործընկերության վերանայման և Հարավային Կովկասում Վրաստանի դերի ամրապնդման կարևորությունը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասում է, որ արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, և կողմերը քննարկել են «գործընկերության վերանայման» և Վրաստանի դերը Կովկասյան տարածաշրջանում։
«Ես արդյունավետ հեռախոսազրույց ունեցա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Մենք քննարկեցինք մեր գործընկերության վերանայման և Վրաստանի՝ որպես Հարավային Կովկասում ուժեղ գործընկերոջ դերի ամրապնդման կարևորությունը։ Մենք հանձնառու ենք Վրաստան-ԱՄՆ կապերի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության և կապակցվածության խթանմանը», – գրել է Իրակլի Կոբախիձեն։
ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկատվություն է հրապարակել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի միջև հեռախոսազրույցի մասին։
Ըստ գերատեսչության՝ «պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր զրուցել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Նրանք քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ, այդ թվում՝ Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում անվտանգությունը»։