Իրակլի Կոբախիձե. Ես արդյունավետ հանդիպում ունեցա Նիկոլ Փաշինյանի հետ, վստահ եմ, որ այս հանդիպումը կամրապնդի Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը
Իրակլի Կոբախիձե. Ես արդյունավետ հանդիպում ունեցա Նիկոլ Փաշինյանի հետ, վստահ եմ, որ այս հանդիպումը կամրապնդի Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը

Թբիլիսիում Մետաքսի ճանապարհի հինգերորդ ֆորումից առաջ արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, – այս մասին գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն սոցիալական ցանց X-ում։

Կառավարության ղեկավարը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հիմնական հարցերը։

«Համոզված եմ, որ այս հանդիպումը էլ ավելի կխորացնի Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը», – նշել է Իրակլի Կոբախիձեն։