Իրակլի Կոբախիձե. Ենթակառուցվածքների նախարարությունում առաջին եռամսյակի պլանը կատարվել է 107 տոկոսով, ինչը առանձնահատուկ նշանակություն ունի տնտեսական աճի խթանման համար
Ենթակառուցվածքների նախարարության ընթացիկ տարվա առաջին եռամսյակի պլանը կատարվել է հավելուրդով՝ ծախսային մասում ապահովելով 107 տոկոս կատարողական: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ենթակառուցվածքների նախարարին։
«Կանդրադառնամ նաև ենթակառուցվածքների նախարարության պլանի կատարմանը։ Կարևոր է նշել, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի պլանը ծախսային մասում կատարվել է 107 տոկոսով։ Ինչպես գիտեք, կոռուպցիայի և սխալ գործելակերպի կանխարգելման նպատակով անցյալ տարի մեզ անհրաժեշտ եղավ կասեցնել մի շարք ենթակառուցվածքային նախագծեր։ Արդյունքում՝ անցյալ տարի չծախսված մնաց մոտ 400 միլիոն լարի, որը փոխանցվեց նախարարության այս տարվա բյուջեին։ Այս ֆոնին, իհարկե, նշված միջոցների 107 տոկոսով յուրացումն առանձնակի նշանակություն ունի ինչպես ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, այնպես էլ մեր տնտեսական աճի խթանման տեսանկյունից։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ենթակառուցվածքների նախարարին պլանի գերակատարման համար», – հայտարարել է վարչապետը։