Իրակլի Կոբախիձե – ԵԱՀԿ-ն նույնպես հայտնվել է համակարգված գործընթացի մեջ, որն ուղղված է վրաց ժողովրդի վրա հարձակվելուն, վրաց ժողովրդի կամքին հակառակվելուն, սա արդար մոտեցում չէ

16:23, 14.07.2026

Ցավոք, ԵԱՀԿ-ն նույնպես հայտնվել է համակարգված գործընթացի մեջ, որն ուղղված է վրաց ժողովրդի վրա հարձակվելուն, վրաց ժողովրդի արտահայտած կամքին հակառակվելուն: Սա ճիշտ և արդար մոտեցում չէ,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես նշել է Կոբախիձեն, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կողմից Վրաստանի վերաբերյալ ընդունված բանաձևը լի է ստերով և զրպարտությամբ։

«Գիտեք, որ կան դեպքեր, երբ ընդհանրապես քննարկելն իմաստ չունի, կան պարզ քաղաքական հրամաններ, և այս դեպքում ԵԱՀԿ-ն պարզվեց, որ նման հրամանի կատարողն է։ Այս ամբողջ փաստաթուղթը, որը հաստատվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կողմից, կառուցված է բացարձակ ստի վրա։ Սա Ջո Ուիլսոնի նախաձեռնությունն էր, որը հաստատվել է վեհաժողովի նիստում։ Փաստաթուղթն ինքնին թույլ է տալիս եզրակացություններ անել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ստեղծված իրավիճակի մասին։ Ցավոք, ԵԱՀԿ-ն նույնպես ներգրավված է եղել վրաց ժողովրդի վրա հարձակվելուն ուղղված համակարգված գործընթացում՝ հակադրվելով վրաց ժողովրդի արտահայտած կամքին։ Սա ճիշտ և արդար մոտեցում չէ», – ասել է վարչապետը։

Նմանատիպ