Իրակլի Կոբախիձե. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ քննարկել ենք Վրաստանի հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին և մարդու իրավունքներին

19:00, 17.04.2026

Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել եմ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն գրել է X սոցիալական ցանցում:

Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, հանդիպմանը խոսվել է ԵԱՀԿ նախաձեռնություններում Վրաստանի ներգրավվածության հարցերի մասին։

«Քննարկել ենք Վրաստանի հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին և մարդու իրավունքներին։ Զրույցի ընթացքում անդրադարձել ենք նաև ԵԱՀԿ նախաձեռնություններում մեր ներգրավվածության հարցերին։ Ընդգծել ենք երկխոսության և համագործակցության շարունակման կարևորությունը», – գրում է Իրակլի Կոբախիձեն:

Նմանատիպ