Իրակլի Կոբախիձե. Վրաստանում ամեն ինչ լավ է, խորհրդարանն ու կառավարությունն աշխատում են, նախագահը կսկսի աշխատել դեկտեմբերի 29-ից, Եվրամիության կոնկրետ պաշտոնյաներ չեն կարող հարմարվել սրան
Իրակլի Կոբախիձե. Վրաստանում ամեն ինչ լավ է, խորհրդարանն ու կառավարությունն աշխատում են, նախագահը կսկսի աշխատել դեկտեմբերի 29-ից, Եվրամիության կոնկրետ պաշտոնյաներ չեն կարող հարմարվել սրան

Վրաստանում ամեն ինչ կարգին է, ի տարբերություն որոշ եվրոպական երկրների, հաստատվել է ամուր մեծամասնություն, խորհրդարանն աշխատում է, կառավարությունն աշխատում է, նախագահը կսկսի աշխատել դեկտեմբերի 29-ից,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է կառավարության վարչակազմում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Կառավարության ղեկավարի գնահատմամբ, հետեւաբար, Վրաստանում այլ իրավիճակ է՝ ի տարբերություն Գերմանիայի եւ Ֆրանսիայի, որտեղ ճգնաժամ է։

«Սա հենց այն է, ինչին Եվրամիության որոշ պաշտոնյաներ չեն կարող հարմարվել։ Հենց կայունությունն է նրանց այդքան նյարդայնացնում»,- ասաց վարչապետը։