Իրակլի Կոբախիձե. Վրաստանն առաջատար է բոլոր ուղղություններով, տնտեսական պարամետրերով Վրաստանն առաջ է անցնում ոչ միայն թեկնածու երկրներից, այլև Եվրամիության անդամ բազմաթիվ երկրներից
Մենք վարում ենք առավելագույնս առողջ տնտեսական քաղաքականություն, դրա մի մասն էլ մասնավոր հատվածի նկատմամբ վերաբերմունքն է: Վրաստանն առաջատար է բոլոր ուղղություններով», – այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Մենք տնտեսական առաջընթացի հետ կապված բոլոր տնտեսական պարամետրերով առաջ ենք անցնում ոչ միայն թեկնածու երկրներից, այլև Եվրամիության անդամ բազմաթիվ երկրներից: Հետևաբար, այս վարկանիշն աբսոլյուտ արդարացված է և տրամաբանական», – հայտարարել է Կոբախիձեն:
Ի գիտություն՝ Չենդլերի ինստիտուտը հրապարակել է Լավ կառավարության 2026 թվականի զեկույցը, որի համաձայն՝ մասնավոր հատվածը զարգացնող կառավարմամբ Վրաստանի կառավարությունը Եվրոպայի լավագույն քսանյակում է: Զեկույցի համաձայն՝ Վրաստանն առաջ է անցնում Եվրամիության թեկնածու բոլոր երկրներից, ինչպես նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ 17 պետություններից: Այդ երկրներն են՝ Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան, Խորվաթիան, Հունաստանը, Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան, Մալթան, Կիպրոսը, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Թուրքիան: