Իրակլի Կոբախիձե – Ոստիկանությունը Բաթումիում ապահովել է կարգուկանոնի պահպանումը, շնորհակալություն ոստիկաններին, կոչ եմ անում բոլոր վրացի սադրիչներին զգուշանալ Վրաստանի շահերին վնասելուց, զերծ մնալ ամոթալի հայտարարություններից
Առաջին հերթին կսկսեմ շնորհակալություն հայտնելով ոստիկաններին և ներքին գործերի նախարարին, նրանք արեցին ամեն ինչ, որպեսզի շատ ծանր սադրանքների պայմաններում պահպանեն կարգուկանոնը, ապահովեն կարգուկանոնի պահպանումը, կանխեն սադրանքները, և նրանցից յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոստիկան մեզանից արժանի է հատուկ շնորհակալության, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է լրագրողներին՝ պատասխանելով Բաթումիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին։
Կառավարության ղեկավարի գնահատմամբ՝ դրանք շատ ծանր սադրանքներ էին։
«Ցավալի է, որ կան շատ մարդիկ, ովքեր փորձում են նման դեպքերն օգտագործել սխալ հռետորաբանության, սխալ ուղերձների համար, այդ թվում՝ սա ևս բացառություն չէր։ Ընդհանուր առմամբ, ուզում եմ նշել, որ երբ խոսքը վերաբերում է այս հանդիպման անցկացմանը, մենք մեր թուրք բարեկամներին եզակի հնարավորություն ընձեռեցինք երկրից դուրս, բայց լեփ-լեցուն տրիբունաներով հանդիպում անցկացնել մեր երկրում։ Այլ երկրում նրանք նման հնարավորություն չէին ունենա։ Մենք սա հաշվի առանք։ Չնայած նրան, որ, բնականաբար, ռիսկեր կային, մենք այս բարեկամական ժեստն արեցինք՝ հաշվի առնելով հենց այն սերտ բարեկամությունը, որը կապում է մեր երկու երկրներին՝ Վրաստանին և Թուրքիային։ Ուրախ եմ, որ թուրք երկրպագուների մեծ մասը մեր այս առաջարկը շատ արժանապատվորեն ընդունեց, և նրանք շատ արժանապատվորեն ժամանեցին մեր երկիր։ Սակայն կային մի քանի հարյուր երկրպագուներ, որոնց երկրպագու էլ չէի կարող անվանել, աչքի ընկան սադրիչ գործողություններով։ Սա մեզ համար շատ ցավալի էր։ Երբ երկրպագուին նմանատիպ առաջարկ ես անում, և նրանք դրան պատասխանում են սխալ գործողություններով, դա շատ վիրավորական և ցավալի է։ Այնուամենայնիվ, վերջնական արդյունքում ոստիկանությունն ապահովեց կարգուկանոնի պահպանումը, ինչը մեր պատասխանատվությունն էր, և ևս մեկ անգամ շնորհակալություն բոլոր ոստիկաններին դրա համար։
Կոչ եմ անում արդեն բոլոր վրացի սադրիչներին՝ այստեղ խոսքս վերաբերում է արմատականներին, ովքեր նման դեպքերն օգտագործում են սադրիչ հայտարարությունների համար, առավելագույնս խնայել Վրաստանի շահերը, զերծ մնալ սադրիչ, ամոթալի հայտարարություններից», – հայտարարել է վարչապետը։