Իրակլի Կոբախիձե. բոլոր համայնքային կենտրոններում կկառուցվեն բազմաֆունկցիոնալ մարզական կենտրոններ, նաև կապահովվեն տեխնիկական ֆուտբոլային և տեխնիկական ռեգբիի կենտրոններով

21:07, 27.11.2026

Երկրի մասշտաբով սպորտի զարգացման համար իրականացվում են շատ լայնածավալ ներդրումներ, դրա լավագույն օրինակներից մեկը բազմաֆունկցիոնալ մարզական կենտրոններն են, որոնք կկառուցվեն առանց բացառության բոլոր համայնքային կենտրոններում։ Նաև բոլոր համայնքները կապահովվեն տեխնիկական ֆուտբոլային մարզադաշտերով, և բոլոր համայնքներում կստեղծվեն տեխնիկական ռեգբիի կենտրոններ,– այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է մարզական համալսարանական քաղաքի կառուցման մեկնարկի արարողության ժամանակ ելույթ ունենալիս։

Նրա խոսքով՝ սպորտի բոլոր տեսակների համար կապահովվի համապատասխան մարզական ենթակառուցվածք։

«Բնականաբար, այս ամենը շատ շուտով կտա համապատասխան արդյունքներ։ Մենք ունենք շատ տպավորիչ արդյունքներ, մեր երկրում մշտապես աճում են մարզական հաջողության ցուցանիշները։ Այս տարի առաջին անգամ հատեցինք 2 000 միջազգային մեդալի շեմը, ինչն ինքնին խոսում է ամեն ինչի մասին, սակայն սրանով էլ չենք ուզում սահմանափակվել և ուզում ենք վրացական սպորտում հասնել էլ ավելի մեծ հաջողությունների։ Վրացական սպորտն այն է, ինչը մեզ առանձնահատուկ հպարտության առիթ է տալիս։ Հենց մարզիկներն են մեզ հնարավորություն տալիս տեսնելու ամենաբարձր բարձունքին ծածանվող Վրաստանի դրոշը և հնչող վրացական օրհներգը։ Հետևաբար, սպորտի զարգացումը մեզ համար առանձնահատուկ հոգածության առարկա է, և սպորտի հանդեպ հոգածությունը անպայման կշարունակվի նաև ապագայում։ Վստահ եմ, որ այս տարածքում կմեծանան ապագա չեմպիոններ, որոնք պատիվ կբերեն մեր երկրին։ Հաջողություն եմ մաղթում այս նախագծի իրականացման գործում, մեր երկրին մաղթում եմ առաջընթաց և վրացական սպորտին մաղթում եմ զարգացում»,– հայտարարել է վարչապետը։

Նմանատիպ