Իրակլի Կոբախիձե. Ոմանք կարծում էին, որ պետք է բռնություն կիրառեն պետության նկատմամբ, մենք թույլ չենք տա կամայականություն և բռնություն վրացական պետության նկատմամբ՝ ո՛չ երկրի ներսից, ո՛չ էլ դրսից
Իրակլի Կոբախիձե. Ոմանք կարծում էին, որ պետք է բռնություն կիրառեն պետության նկատմամբ, մենք թույլ չենք տա կամայականություն և բռնություն վրացական պետության նկատմամբ՝ ո՛չ երկրի ներսից, ո՛չ էլ դրսից

Արտաքինից մշտական ցնցումների ֆոնին ինչ-որ մարդիկ կարծեցին, թե պետությունը թուլացած է և որոշեցին բռնանալ պետության վրա։ Դրանց թվում արտահայտությունը եղան նաև նոյեմբեր-դեկտեմբերի իրադարձությունները։ Ինչ-որ պատճառով շատ սուբյեկտներ համարձակվել էին մեր պետության նկատմամբ, – այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանում տարեկան զեկույցի ժամանակ։

Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի իշխանությունը թույլ չի տա կամայականություն և բռնություն վրացական պետության դեմ՝ ո՛չ երկրի ներսից, ո՛չ էլ դրսից։

«Ցանկանում եմ անդրադառնալ մի կարևոր հարցի։ Արտաքինից մշտական ցնցումների ֆոնին ինչ-որ մարդիկ կարծեցին, թե պետությունը թուլացած է և որոշեցին բռնանալ պետության վրա։ Դրանց թվում արտահայտությունը եղան նաև նոյեմբեր-դեկտեմբերի իրադարձությունները։ Ինչ-որ պատճառով շատ սուբյեկտներ համարձակվել էին մեր պետության նկատմամբ։ Մենք ականատես եղանք փորձերի՝ դրսից թուլացնել պետական ինստիտուտները, գաղտնի ֆինանսավորմամբ իրականացնել այդ ամենը, արտաքին գաղտնի ֆինանսավորմամբ փորձ էին անում վնասել մեր եկեղեցու հեղինակությունը, ֆինանսավորում էին ԼԳԲՏ քարոզչությունը, քաղաքական ցույցերը և այլն։ Այս ամենը տեղի էր ունենում մեր երկրի բնակչությունից թաքուն։ Ինչ-որ մեկը կարծեց, թե հնարավոր է այս ամենը անպատիժ մնա։

Ձեզ նաև հիշեցնեմ դատարանի անկախությանն ուղղված կոպիտ միջամտությունը։ Չէ մի դեպք, բայց հիշեցնեմ մի կոնկրետ օրինակ՝ երբ մեր արդարադատության համակարգի կոնկրետ դատավորին կանչել էր մեկ դեսպանատան ներկայացուցիչ և պահանջել էր հաշվետվություն կոնկրետ գործի վերաբերյալ։ Սա ուղիղ խախտում էր Վրաստանի Սահմանադրության, Վիեննայի կոնվենցիայի, և ոտնահարում էր իրավունքի և դիվանագիտական հարաբերությունների բոլոր սկզբունքները։

Դրանից հետո դուք հիշում եք, որ այս գործի վերաբերյալ նաև Ստրասբուրգի դատարանն ընդունեց որոշում և ամբողջովին արդարացրեց վրացի դատավորի որոշումը, բայց ոչ ոք ներողություն չխնդրեց։ Ինչ-որ մեկը կարծեց, թե կարելի է այսպես վերաբերվել վրացական պետությանը։ Կարծեցին, թե պետությունը թուլացած է և այսպես վիրավորական վերաբերմունք ցուցաբերեցին մեր պետականությանը և հատկապես արդարադատության անկախությանը։

Ինչ-որ մեկը կարծեց, որ օտարերկրացին կարող է մեզ համար օրենքներ գրել։ Հիշում եմ, ընդամենը երկու-երեք տարի առաջ ինչպես էին օտարերկրացիները, այդ թվում՝ դիվանագետները, ովքեր չպետք է առնչություն ունենան օրենսդրության և օրենսդրական գործունեության հետ, նստած սեղանի շուրջ, հաճախ շրջանցելով մեզ, օրենքներ էին գրում մեզ համար և պարտադրում դրանք։ Կարծեցին, թե պետությունը թուլացած է և կարելի է այսպես վարվել վրացական պետության հետ։

Նաև հիշում եմ, ինչպես էին մեզ դրսից թելադրում՝ ով պետք է մնա օրինակ՝ ՆԳ նախարարի պաշտոնում, և ով՝ ոչ։ Այդպիսի դեպքեր ևս եղել են որոշ ժամանակաշրջաններում։ Կարծեցին, թե կարելի է վիրավորել ոստիկաններին, հարվածել նրանց, և սա պետք է ընդունելի լիներ։ Կարծեցին, թե ինչ-որ մեկը կարող է չճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, չընդունել խորհրդարանը, չմտնել երկրի օրենսդիր մարմին, և այդ հիմքով մեզ պետք է բանակցություններ սկսեինք և ստորագրեինք պարտադրված հակասահմանադրական համաձայնագիր։ Կարծեցին, թե պետությունը թուլացած է և կարելի է այսպես վարվել մեր պետության հետ։

Ոմանք կարծեցին, որ երբ պետք է կառուցվեր երկրի համար ռազմավարական նշանակության հիդրոէլեկտրակայան, ինչ-որ մարդիկ կարող էին դուրս գալ և խանգարել դա։ Կարծեցին, թե պետությունը բավականաչափ ուժեղ չէ։ Ոմանք՝ սխալ մարդիկ՝ օտարերկրացիներ, վրացիներ, կարծում էին, թե արտաքին ցնցումների պատճառով պետությունը թուլացած է և հնարավոր է ընդդիմանալ պետությանը։ Այսօր մենք ունենք լիովին նոր իրականություն։ Մենք ոչ մի դեպքում չենք թույլ տա կամայականություն և բռնություն վրացական պետության դեմ՝ ո՛չ երկրի ներսից և ո՛չ դրսից», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։