Ուրախ եմ, որ հանդիպել եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և ավելի սերտ համագործակցության հնարավորությունները, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն գրել է X սոցիալական ցանցում:
Ինչպես նշում է Իրակլի Կոբախիձեն, Վրաստանը բարձր է գնահատում Թուրքիայի հետ բազմամյա ռազմավարական գործընկերությունը և հավատարիմ է ընդհանուր շահերի բոլոր ոլորտներում համագործակցության խորացման գաղափարին:
«Ուրախ եմ, որ հանդիպել եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները և ավելի սերտ համագործակցության հնարավորությունները: Վրաստանը բարձր է գնահատում Թուրքիայի հետ բազմամյա ռազմավարական գործընկերությունը և հավատարիմ է ընդհանուր շահերի բոլոր ոլորտներում համագործակցության խորացման գաղափարին», – նշում է վարչապետը: