Իրակլի Կոբախիձե. Ում լեգիտիմությունը պետք է երկրի խորհրդարանին, դա բնակչությունն է, վրաց ժողովուրդն է լեգիտիմություն շնորհել Վրաստանի խորհրդարանին
Ոչ մի երկրում խորհրդարանին պետք չէ լեգիտիմացում ստանալ ընդդիմությունից: Եթե այլ կերպ լիներ, ապա ոչ մի ժողովրդավարական համակարգ չէր կարող կայանալ,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարի խոսքով, միակը, ում լեգիտիմության կարիքն ունի երկրի խորհրդարանը, դա բնակչությունն է, ընտրողները, վրաց ժողովուրդը։
«Խորհրդարանին լեգիտիմություն է տվել վրաց ժողովուրդը։ Ինչ վերաբերում է խորհրդարանի առաջին նիստին, ապա ժամկետները սահմանված են Սահմանադրությամբ։ Ենթադրում ենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին, որը դեռևս Վրաստանի ֆորմալ նախագահն է, հերթական անգամ կխախտի Վրաստանի Սահմանադրությունը և չի նշանակի խորհրդարանի առաջին նիստը։ Այս դեպքում Վրաստանի խորհրդարանը կգումարվի ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակման օրից ուղիղ տասներորդ օրը, այսինքն՝ նոյեմբերի 25-ին, սա է սահմանում Վրաստանի Սահմանադրությունը»,- ասել է Կոբախիձեն։