Իրակլի Կոբախիձե. Վերջին չորս տարիների ընթացքում ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում բազմաթիվ մարտահրավերներ կային, մենք մեծ հույս ունենք, որ այս բոլոր թյուրիմացությունները կմնան անցյալում Դոնալդ Թրամփի նախագահության օրոք
Իրակլի Կոբախիձե. Վերջին չորս տարիների ընթացքում ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում բազմաթիվ մարտահրավերներ կային, մենք մեծ հույս ունենք, որ այս բոլոր թյուրիմացությունները կմնան անցյալում Դոնալդ Թրամփի նախագահության օրոք

Մեծ ակնկալիքով սպասում ենք Միացյալ Նահանգների նոր նախագահի երդմնակալությանը։ ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում վերջին չորս տարիներին բազմաթիվ մարտահրավերներ են եղել, և մենք մեծ հույս ունենք, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք այս բոլոր թյուրիմացությունները կմնան անցյալում,- հունգարական քաղաքական YouTube ալիքին տված հարցազրույցում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով՝ Վրաստանի կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերսկսմամբ։

«Այո, ԱՄՆ ներկայիս կամ հեռացող վարչակազմի որոշ ներկայացուցիչներ փորձում են նոր վարչակազմին ծանր ժառանգություն թողնել Վրաստանի և ընդհանրապես տարածաշրջանի հետ կապված։ Նույնը փորձվեց Ուկրաինայի մասով, նույնը փորձվում է Վրաստանի հետ։ Մենք անհամբեր սպասում ենք Միացյալ Նահանգների նոր նախագահի երդմնակալությանը։ Վերջին չորս տարիների ընթացքում ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում բազմաթիվ մարտահրավերներ են եղել, և մենք մեծ հույս ունենք, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք այս բոլոր թյուրիմացությունները կմնան անցյալում։ Ուստի մենք շատ շահագրգռված ենք վերսկսել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։ Վստահ եմ, որ դա տեղի կունենա նախագահ Թրամփի վարչակազմի օրոք»,- ասել է վարչապետը։