Իրակլի Կոբախիձե. Տարիներ շարունակ Վրաստանը պայքարում է արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ապատեղեկատվության դեմ, որոնք փորձում են վերափոխել մեր արժեքները

Տարիների ընթացքում ազդեցիկ միջազգային լրատվամիջոցները համակարգված հարձակումներ են իրականացրել Վրաստանի վրա, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Բուդապեշտում կայացած Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում (CPAC) իր ելույթում:

Կոբախիձեի խոսքով՝ տարիներ շարունակ Վրաստանը պայքարում է արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ապատեղեկատվության դեմ։

«Նրանց կեղծության վրա հիմնված նարատիվը նպատակ ուներ պատժել Վրաստանին այն բանի համար, որ հրաժարվեց պատերազմին միանալուց, ընտրեց ինքնիշխանությունը և ազգային շահերը դարձրեց առաջնահերթ։ Տարիներ շարունակ Վրաստանը պայքարում է արտասահմանյան ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ապատեղեկատվության դեմ, որոնք չեն ծառայում առաջընթացին, այլ փորձում են վերափոխել մեր արժեքները», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն։