Իրակլի Կոբախիձե. Սպասում ենք պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշմանը հարաբերությունների վերաբեռնման վերաբերյալ, ցանկանում ենք ռազմավարական գործընկերության նորացում՝ կոնկրետ ճանապարհային քարտեզով, Ուիլսոնի նախաձեռնությունները հետաքրքիր չեն
Սպասում ենք պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշմանը Վրաստանի հետ հարաբերությունների վերաբեռնման վերաբերյալ: Մեր ուղերձը շատ հստակ է – ցանկանում ենք ռազմավարական գործընկերության նորացում՝ կոնկրետ ճանապարհային քարտեզով, մաքուր էջից: Ջո Ուիլսոնի նախաձեռնությունները մեզ համար հետաքրքիր չեն, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ԱՄՆ Ազգային պաշտպանության լիազորման ակտի (NDAA) օրինագծում Վրաստանի վերաբերյալ կատարված գրառման մասին հարցին ի պատասխան:
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ նշված գրառումը Կոնգրեսի ակտում ներառվել է Ջո Ուիլսոնի նախաձեռնությամբ, ինչը, Կոբախիձեի գնահատմամբ, անլուրջ է և ժպիտ առաջացնող:
«Բացարձակապես ժպիտ առաջացնող է նման գրառումը: Դուք գիտեք, որ նախաձեռնությունը պատկանում է Ջո Ուիլսոնին, և այս մեկ մարդու նախաձեռնությամբ է այդ գրառումը մտել Կոնգրեսի ակտ: Համապատասխանաբար, մեզ համար ոչ հետաքրքիր է, ոչ էլ լուրջ: Ընդ որում, երեկ Իրանն էլ էր ներկայացված Վրաստանում շատ խորը, իսկ այսօր Իրանի կողմից այդ ներկայացվածությունն ընդհանրապես կորավ – սա փոքրիկ իտոնական շեղում: Բացարձակապես հետաքրքիր չեն Ջո Ուիլսոնի նախաձեռնությունները, նրա նախաձեռնությամբ մտցված փոփոխությունները: Մենք սպասում ենք պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշմանը Վրաստանի հետ հարաբերությունների վերաբեռնման վերաբերյալ: Մեր ուղերձը շատ հստակ է – մենք ցանկանում ենք ռազմավարական գործընկերության նորացում՝ կոնկրետ ճանապարհային քարտեզով, մաքուր էջից, և սրա հետ կապված սպասում ենք Ամերիկայի պաշտոնական դիրքորոշմանը: Մնացած մանրամասները, Ջո Ուիլսոնի նախաձեռնությունները մեզ համար հետաքրքիր չեն», – նշել է վարչապետը: