Իրակլի Կոբախիձե. Սկզբում թող ընդդիմությունը քայլեր ձեռնարկի ապաբևեռացման ուղղությամբ, իսկ հետո մենք կարող ենք քննարկել համապատասխան հարցերը
Իրակլի Կոբախիձե. Սկզբում թող ընդդիմությունը քայլեր ձեռնարկի ապաբևեռացման ուղղությամբ, իսկ հետո մենք կարող ենք քննարկել համապատասխան հարցերը

Սկզբում թող ընդդիմությունը քայլեր ձեռնարկի ապաբևեռացման ուղղությամբ, իսկ հետո մենք կարող ենք քննարկել համապատասխան հարցերը,- ասել է «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեն մեկնաբանել է «Քաղաքացիներ» կուսակցության ներկայացուցիչ, ընդդիմադիր պատգամավոր Լևան Իոսելիանիի առաջարկը՝ բևեռացման ավարտի վերաբերյալ։ Իոսելիանիի խոսքով՝ իրենք պետք է ավարտին հասցնեն սահմանադրական բարեփոխումները, որոնք նախատեսում են 2 տոկոսի շեմ՝ ամբողջությամբ համամասնական ընտրակարգով հանդերձ։

«Ընդհակառակը, նախ պետք է տեղի ունենա ապաբևեռացում, իսկ հետո պետք է դիտարկել հարցեր, որոնք ուղղակիորեն կապված են բեւեռացման աստիճանի հետ: Սկզբում թող ընդդիմությունը քայլեր ձեռնարկի ապաբևեռացման ուղղությամբ, ապա մենք կարող ենք քննարկել համապատասխան հարցերը։ Ինչ վերաբերում է սահմանադրության մեջ ընտրական փոփոխությանը, ապա դա կապ չունի ԵՄ թեկնածության հետ։ Այս հարցի հետ կապված է ապաբևեռացումը։ Նախ թող քայլեր ձեռնարկեն ապաբևեռացման ուղղությամբ, իսկ հետո մենք կարող ենք դիտարկել ցանկացած նախաձեռնություն»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։