Իրակլի Կոբախիձե. Սինգապուրում բիզնեսի հետ հանդիպումները կնպաստեն նոր ներդրողների գրավմանը, ինչը շատ հետաքրքիր կլինի տարբեր ուղղություններով

15:00, 23.07.2026

Սինգապուրում մենք հանդիպում ունեցանք բիզնեսի ներկայացուցիչների հետ, որտեղ խոսեցինք բիզնեսների միջև հարաբերությունների և Վրաստանում ներդրումների կարևորության մասին, – այս մասին լրագրողներին Սինգապուրում հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Նրա խոսքով՝ այսօր Վրաստանում հաջողությամբ գործում է Սինգապուրից շուրջ 30 ընկերություն:

«Սինգապուրից մոտ 30 ընկերություն կա, որոնք այսօր գործում են Վրաստանում, և նրանք Վրաստանում բիզնես անելու շատ հաջող փորձ ունեն: Անշուշտ, մենք այս փորձը կիսեցինք նաև այլ ընկերությունների հետ և համոզված ենք, որ այս հանդիպումը կսատարի Վրաստան Սինգապուրից նոր ներդրողներ գրավելուն, ինչը մեզ համար շատ հետաքրքիր կլինի տարբեր ուղղություններով, այդ թվում՝ այսպես կոչված ֆինտեխի, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ, արհեստական բանականության (AI) ներդրման տեսանկյունից շատ հետաքրքիր կլինի Սինգապուրի հետ համագործակցությունը», – նշել է վարչապետը:

Նմանատիպ