Իրակլի Կոբախիձե – Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հաջողությամբ հանձնեցին Միասնական ազգային քննությունները, կրթված, հայրենասեր և մտածող երիտասարդությունը երկրի գլխավոր հենասյունն է
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հաջողությամբ հանձնեցին Միասնական ազգային քննությունները, ձեր անխոնջ աշխատանքն ու նպատակասլացությունը պատշաճ կերպով գնահատվել են։ Սկսվում է բոլորովին նոր, հետաքրքիր և մեծ հնարավորություններով լի մի փուլ,- գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ կրթված, հայրենասեր և մտածող երիտասարդությունը երկրի գլխավոր հենասյունն է։
«Հենց ձեր ձայնը, նպատակասլացությունն ու ջանքերն են որոշելու Վրաստանի ապագան։ Ես հավատում եմ, որ դուք կօգտագործեք ձեր գիտելիքներն ու էներգիան մեր հայրենիքի առաջխաղացման և ամրապնդման համար։ Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ձեր ծնողներին և ուսուցիչներին, ովքեր հսկայական ներդրում են ունեցել այս հաջողության մեջ։ Մաղթում եմ ձեզ բեղմնավոր, հետաքրքիր և անմոռանալի ուսանողական տարիներ», – գրում է Կոբախիձեն։