Իրակլի Կոբախիձե – Շնորհավորում եմ բոլոր աշակերտներին, ովքեր այսօր սկսում են նոր փուլ, շնորհավորում եմ դպրոցը ավարտելու առթիվ։ Վստահ եմ, որ նոր սերունդը զգալի ներդրում կունենա երկրի համար ավելի լավ ապագա կերտելու գործում
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է աշակերտներին դպրոցը ավարտելու առթիվ։
Կոբախիձեի խոսքով՝ նոր սերունդը կյանքի ճանապարհին նոր մարտահրավերներին կդիմակայի ավելի մեծ վճռականությամբ և զգալի ներդրում կունենա երկրի համար ավելի լավ ապագա կառուցելու գործում։
«Շնորհավորում եմ բոլոր աշակերտներին, ովքեր այսօր սկսում են իրենց կյանքի նոր փուլը։ Մարդու կյանքում վերջին զանգը, բազմաթիվ դրական հույզերի հետ մեկտեղ, կապված է երջանիկ ապագայի հանդեպ հավատի հետ։ Անկեղծորեն մաղթում եմ բոլորին խաղաղ, լուսավոր ապագա, նպատակների և երազանքների իրականացում, հետաքրքիր, բազմազան կյանք։ Վստահ եմ, որ նոր սերունդը կյանքի ճանապարհին նոր մարտահրավերներին կհանդիպի ավելի մեծ վճռականությամբ և զգալի ներդրում կունենա մեր երկրի համար ավելի լավ ապագա կառուցելու գործում», – ասել է Իրակլի Կոբախիձեն։