Իրակլի Կոբախիձե - սահմանադրական դատարանի մարիխուանայի օգտագործման մասին որոշումը իրավական վակուում է ստեղծել
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ սահմանադրական դատարանի մարիխուանայի օգտագործման մասին որոշումը իրավական վակուում է ստեղծել:
Նրա խոսքերով, այս վակուումը պետք է լրացվի, ինչը խորհրդարանի լիազորությունն է:
«Սահմանադրական դատարանի որոշմամբ վերացվեց կոնկրետ իրավական նորմը, և դրա համար ստեղծվեց իրավական վակուում, որը պետք է լրացվի և դա խորհրդարանի լիազորությունն է: Մենք սեպտեմբերին կունենանք երկու նիստային շաբաթ, հարկավոր է սկսել աշխատանքը, որպեսզի սեպտեմբերից կարողանանք լրացնել վակուումը։ Այսօր այս հարցը լիովին բացահայտված է։ Կարծում եմ, որ մենք այս հարցի համար ունենք խիստ կանոնակարգային ռեսուրս: Պետք է տեղի ունենա այս հարցի խստիվ կարգավորումը, սա իմ անձնական դիրքորոշումն է», – հայտարարեց Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի Սահմանադրական դատարանը բավարարել է «Գիրչիի» անդամների Զուրաբ Ջափարիձեի եւ Վախթանգ Մեգրելիշվիլիի բողոքը և առանց դեղատոմսի մարիխուանա օգտագործելու բոլոր պատժամիջոցները ճանաչել որպես հակասահմանադրական: