Իրակլի Կոբախիձե. Պետք է մտածել, որ պատժամիջոցներին դեմ դուրս եկած Եվրամիության երկրների ցանկը ընդարձակ է, ինչը մեզ համար շատ կարևոր է
Մենք կոնկրետ տեղեկատվություն ունենք հինգ երկրների մասին, բայց պետք է մտածել, որ պատժամիջոցներին դեմ դուրս եկած երկրների ցանկն էլ ավելի լայն է, ինչը մեզ համար շատ կարևոր է,- այս մասին կառավարության վարչակազմում կայացած ասուլիսում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Կառավարության ղեկավարի խոսքով, Վրաստանի կառավարությանը հրապարակայնորեն հայտնի է եղել հինգ երկրի մասին, սակայն խորհրդից հետո այլ երկրների ներկայացուցիչներ, արտաքին գործերի նախարարներ ճեպազրույցների կամ հարցազրույցների ժամանակ հակապատժամիջոցային հայտարարություններ են արել։
«Ըստ այդմ, մենք ունենք կոնկրետ տեղեկատվություն հինգ երկրների մասին, թեեւ պետք է մտածել, որ պատժամիջոցներին դեմ դուրս եկած երկրների ցանկն էլ ավելի լայն է, ինչը մեզ համար շատ կարեւոր է։ Մենք կշարունակենք խորհրդակցությունները բոլոր այն երկրների հետ, որոնք աջակցում են վրաց ժողովրդին»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։