Իրակլի Կոբախիձե. Նրանք ցույց են տալիս իրենց դեմքերը, այդ թվում՝ օտարերկրացիներ, կոնկրետ դիվանագետներ, ովքեր աջակցություն էին հայտնել հանրահավաքին, որի նպատակը սահմանադրական կարգի տապալումն էր, բայց այսօր լռում են

12:26, 05.10.2025

Կոնկրետ մարդիկ, այդ թվում՝ օտարերկրացիներ, կոնկրետ դիվանագետներ, ցույց են տալիս իրենց դեմքերը։ Կոնկրետ մարդիկ, կոնկրետ կառույցների ներկայացուցիչներ ուղղակիորեն աջակցություն են հայտնել գործողությանը, որի հայտարարված նպատակը սահմանադրական կարգի տապալումն էր,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ ինքը սա զզվելի է համարում։

«Նրանք այսօր լռում են՝ չնայած իրենց սկզբնական դիրքորոշման հիման վրա իրենց վրա դրված պատասխանատվությանը։ Հասարակությունը տեսնում և գնահատում է սա», – ասել է Կոբախիձեն։

Նմանատիպ