Իրակլի Կոբախիձե. Նաուրուի կողմից այսպես կոչված Աբխազիայի Հանրապետության և այսպես կոչված Հարավային Օսիայի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը հաստատում է, որ իրավունքի նորմերի հարգումը առողջ միջազգային հարաբերությունների հիմքն է
Նաուրուի Հանրապետության կողմից այսպես կոչված Աբխազիայի Հանրապետության և այսպես կոչված Հարավային Օսիայի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշումը ևս մեկ անգամ հաստատում է, որ միջազգային իրավունքի նորմերի հարգանքն ու պահպանումը առողջ միջազգային հարաբերությունների հիմքն է,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում։
Վարչապետը շնորհակալություն հայտնեց արտաքին գործերի նախարարին և յուրաքանչյուր դիվանագետի։
«Հուլիսի 21-ին Նաուրուի Հանրապետության կառավարությունը որոշում կայացրեց խզել դիվանագիտական հարաբերությունները այսպես կոչված Աբխազիայի Հանրապետության և այսպես կոչված Հարավային Օսիայի Հանրապետության հետ։ Այս որոշումը ևս մեկ անգամ հաստատում է, որ միջազգային իրավունքի նորմերի հարգանքն ու պահպանումը առողջ միջազգային հարաբերությունների հիմքն է։ Վրաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Նաուրուի Հանրապետության հետ և նպաստել համագործակցության խորացմանը։
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիին և յուրաքանչյուր դիվանագետի, ով աշխատում է չճանաչման հաջող քաղաքականություն իրականացնելու ուղղությամբ», – ասաց վարչապետը։