Իրակլի Կոբախիձե. Մոտավորապես 5-7 հազար մարդ եկել էր տապալման հանրահավաքին լիովին գիտակցաբար, բոլորը տեսան կատարված հանցագործությունը, և պետության արձագանքը դրան մեր պարտականությունն է
«Անհապաղ տապալման ակցիային միտումնավոր մոտ 5–7 հազար մարդ էր գնացել» — այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով, այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին, բարոյական պատասխանատվություն է կրում այնտեղ գտնվող յուրաքանչյուր մարդ։
«Բոլորը գիտեն, թե ինչպիսի հայտարարություն էր եղել։ Հայտարարված էր իշխանության տապալման ակցիա։ Մոտ 5-7 հազար մարդ լիովին գիտակցված կերպով մասնակցել էր այդ ակցիային։ Այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 4-ին, բարոյական պատասխանատվություն է կրում առանց բացառության այնտեղ եղած յուրաքանչյուր մարդ։ Ինչ վերաբերում է իրավական պատասխանատվությանը՝ ովքեր մասնակցել են բռնությանը, գիտեք, որ նրանց նկատմամբ կիրառվում են համապատասխան իրավական միջոցներ։ Որոշ անձինք արդեն նույնականացված են, և նրանց դեմ իրավական գործընթացներ կսկսվեն։ Դա մեզ ուրախություն չի պատճառում, սակայն բոլորը ականատես եղան տեղի ունեցած հանցագործությանը, և դրա վերաբերյալ պետության արձագանքը մեր պարտականությունն է», – ասել է վարչապետ Կոբախիձեն։