Իրակլի Կոբախիձե. Մինչև 2030 թվականը մեր պետությունն ավելի պատրաստ կլինի, քան որևէ այլ թեկնածու երկիր Եվրամիությանն անդամակցելու համար, ինչը մեր վերջնական հավակնոտ նպատակն է
Իրակլի Կոբախիձե. Մինչև 2030 թվականը մեր պետությունն ավելի պատրաստ կլինի, քան որևէ այլ թեկնածու երկիր Եվրամիությանն անդամակցելու համար, ինչը մեր վերջնական հավակնոտ նպատակն է

Մեր օրակարգը շատ հստակ է և հետևողական, մեր վերջնական հավակնոտ նպատակն է անդամակցել Եվրամիությանը 2030 թվականի համար,- այս մասին հունգարական քաղաքական YouTube ալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, մինչև 2030 թվականը մեր պետությունն ավելի պատրաստ կլինի Եվրամիությանն անդամակցելուն, քան որևէ այլ թեկնածու երկիր։

«Եվրամիությանն անդամակցելը մեր վերջնական նպատակն է։ Մենք շատ հաճախ վրաց ժողովրդին և այլ շահագրգիռ շրջանակներին ու կուսակցություններին ասում ենք, որ մինչև 2030 թվականը մեր պետությունն ավելի պատրաստ կլինի Եվրամիությանն անդամակցելուն, քան որևէ այլ թեկնածու երկիր։ Մենք անում ենք ամեն ինչ դրան հասնելու համար: Մենք կատարում ենք բոլոր համապատասխան պարտավորությունները, որոնք բխում են, օրինակ, Ասոցացման օրակարգից կամ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուց: Մեր օրակարգը շատ հստակ է և համահունչ։ Մեր վերջնական հավակնոտ նպատակը Եվրամիությանն անդամակցելն է մինչև 2030 թվականը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։