Իրակլի Կոբախիձե. Մեր քաղաքացիները խնդիրների են բախվում տարբեր ոլորտներում, քանի որ օտարերկրյա քաղաքացիները մրցակցում են նրանց հետ։ Շուկայում պետք է լինեն ոլորտներ, որտեղ նրանք կազատվեն նման մրցակցությունից
Իրակլի Կոբախիձե. Մեր քաղաքացիները խնդիրների են բախվում տարբեր ոլորտներում, քանի որ օտարերկրյա քաղաքացիները մրցակցում են նրանց հետ։ Շուկայում պետք է լինեն ոլորտներ, որտեղ նրանք կազատվեն նման մրցակցությունից

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանում տարեկան հաշվետվությամբ հանդես գալու ընթացքում, պատգամավորների հարցերին պատասխանելիս, հայտարարել է, որ ունեն կարևոր նախաձեռնություն աշխատաշուկայի կարգավորման վերաբերյալ։

Նրա խոսքով՝ աշխատաշուկայում պետք է լինեն այնպիսի ոլորտներ, որտեղ Վրաստանի քաղաքացիները չպետք է մրցեն օտարերկրյա քաղաքացիների հետ։

«Մեր քաղաքացիներն առանձին ոլորտներում բախվում են խնդրի, երբ նրանց հետ մրցում են ոչ Վրաստանի քաղաքացիներ։ Ցանկացած երկրում աշխատանքի թույլտվության հարցերը խստորեն կարգավորված են, և այդպես պետք է լինի նաև մեզ մոտ։ Մինչ այժմ էական կարգավորումներ չկային, և մենք որոշել ենք այս նորությունը ներդնել։ Պետք է հստակ սահմանվեն այն ոլորտները, որտեղ մրցակցությունը թույլատրվում է, բայց պետք է լինեն նաև այնպիսի ոլորտներ, որտեղ մեր քաղաքացիները պետք է ազատ լինեն մրցակցությունից։ Սա մեր ազգային և քաղաքացիների շահն է։ Ցանկացած երկիր այսպես է վարվում։

Կան ոլորտներ, որտեղ բիզնեսը դժվարանում է տեղում աշխատուժ գտնելու հարցում, և այդ դեպքում ընդունված է, որ աշխատուժ ներմուծվում է այլ երկրներից։ Սա նույնպես թույլատրվում է՝ երբ կա համապատասխան դեֆիցիտ։ Բնականաբար, տնտեսությունը կամ բիզնեսը կանգ չի առնի։ Սակայն այնտեղ, որտեղ մեր քաղաքացիներն ուզում են աշխատել, կարող ենք սահմանափակել մրցակցությունը։ Սա ընդհանուր մոտեցում է։ Օրենսդրության կատարելագործման ուղղությամբ միասին աշխատելու ենք», — հայտարարել է Կոբախիձեն։