Իրակլի Կոբախիձե. Մեր հիմնական առաջնահերթությունը եվրաինտեգրումն է, մենք սպասում ենք հարաբերությունների նորմալացումը, որը, կարծում ենք, ինտենսիվորեն տեղի կունենա հաջորդ տարվա սկզբից
Իրակլի Կոբախիձե. Մեր հիմնական առաջնահերթությունը եվրաինտեգրումն է, մենք սպասում ենք հարաբերությունների նորմալացումը, որը, կարծում ենք, ինտենսիվորեն տեղի կունենա հաջորդ տարվա սկզբից

Մենք ունենք շատ կարևոր արտաքին քաղաքական առաջնահերթություններ, և հիմնական առաջնահերթությունը, բնականաբար, եվրաինտեգրումն է։ Մենք սպասում ենք հարաբերությունների վերականգնմանը, որը, կարծում ենք, ինտենսիվորեն տեղի կունենա հաջորդ տարվա սկզբից,- կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վարչապետի խոսքով, կառավարության հավակնոտ խնդիրն է մինչև 2028 թվականը կատարել Ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրով նախատեսված պարտավորությունների ավելի քան 90 տոկոսը, ինչը երաշխավորում է, որ Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը։

«Մենք ունենք շատ կարեւոր արտաքին քաղաքական առաջնահերթություններ եւ հիմնական առաջնահերթությունը, բնականաբար, եվրաինտեգրումն է։ Մենք սպասում ենք հարաբերությունների վերականգնմանը, որը, կարծում ենք, ինտենսիվ ռեժիմով տեղի կունենա հաջորդ տարվա սկզբից։ Մենք կոնկրետ պարտավորություններ ունենք Ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրերով։ Մեր հավակնոտ խնդիրն է մինչև 2028 թվականը կատարել այդ պարտավորությունների ավելի քան 90%-ը երկու ուղղություններով, ինչը ի վերջո երաշխավորում է, որ Վրաստանը կհասնի այն վերջնական նպատակին, որը մենք դրել ենք 2030 թվականին, այն է՝ մեր երկրի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը։ Դրա համար, ի թիվս այլ բաների, անհրաժեշտ է երկիրը զարգացնել բոլոր ուղղություններով, այդ թվում, հատկապես, տնտեսության աճով։ Բոլորը հասկանում են, որ եթե տնտեսական ցուցանիշները համապատասխան չլինեն, ոչ ոք երկիրը չի ընդունի Եվրամիությունում։ Ուստի բոլոր ուղղություններով զարգացումը կարևոր է, որպեսզի մինչև 2030 թվականը հասնենք Վրաստանի լիարժեք ինտեգրմանը Եվրամիությանը, և դրա համար ամեն ինչ կարվի»,- ասել է վարչապետը։