Իրակլի Կոբախիձե. Մեր գլխավոր առաջնահերթությունն է դառնալ Եվրոպական Միության անդամ, որոշ մարտահրավերներ ունենք, բայց հույս ունենք, որ տարածաշրջանում խաղաղության վերականգնմամբ Վրաստանի ինտեգրացիան ինտենսիվ կկատարվի
Մեր գլխավոր առաջնահերթությունն է դառնալ Եվրոպական Միության անդամ պետություն։ Այս ուղղությամբ որոշակի մարտահրավերներ ունենք, սակայն հույս ունենք, որ մեր երկրում և տարածաշրջանում խաղաղության վերականգնումով Վրաստանի ինտեգրումն ավելի ինտենսիվ կկատարվի, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացած պանելային քննարկման՝ «Գործընկերություն բազմաբևեռ դարաշրջանում» թեմայով ելույթի ժամանակ։
Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ զարգացման և տարբեր երկրների հետ ճիշտ հարաբերությունների ձևավորման համար գլխավորն է խաղաղությունը։
«Ինչ վերաբերում է դաշինքներին, մենք ունենք շատ հստակ տեսլական։ Մեր գլխավոր առաջնահերթությունն է դառնալ Եվրոպական Միության անդամ պետություն։ Այս ուղղությամբ որոշակի մարտահրավերներ ունենք, սակայն հույս ունենք, որ մեր երկրում և տարածաշրջանում, հատկապես Ուկրաինայում, խաղաղության վերականգնումով Վրաստանի ինտեգրումն ավելի ինտենսիվ կկատարվի։ Մենք հուսով ենք և սպասում ենք դրական իրադարձությունների։ Զարգացման և տարբեր երկրների միջև ճիշտ հարաբերությունների համար գլխավորն է խաղաղությունը։ Ուստի ուշադրությունը պետք է սևեռվի մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդման վրա, և մեզ ուրախացնում է, որ դա իրականացնում ենք Թուրքիայի հետ միասին, որը նույնպես խաղաղության տեսլական ունեցող երկիր է։ Ապագայում ուզում եմ նշել, որ մենք շարունակելու ենք խաղաղության տեսլականի իրականացումը և շեշտը դնելու ենք երկրի զարգացման վրա, մասնավորապես՝ տնտեսական զարգացման, ինչը կապակցման կարողությունը և տնտեսական վիճակը էլ ավելի կուժեղացնի։ Խաղաղությունը և բարեկեցությունը այն առաջնահերթություններն են, որոնց վրա բոլորս պետք է կենտրոնանանք», – նշել է վարչապետը։