Իրակլի Կոբախիձե. Մեր ցանկությունն է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը թարմացնել մաքուր էջից՝ կոնկրետ ճանապարհային քարտեզով։ Մենք սպասում ենք համապատասխան քայլերի, սա առաջնահերթություններից մեկն է

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերագործարկումը մեր գերակա խնդիրներից մեկն է, որի վերաբերյալ մենք բազմաթիվ հրապարակային հայտարարություններ ենք արել, ես անձամբ բազմաթիվ հրապարակային հայտարարություններ եմ արել,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է թարմացնել ԱՄՆ-ի հետ իր ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից՝ կոնկրետ ճանապարհային քարտեզով։

«Սա շատ բաց ուղերձ է, մենք սպասում ենք փոխադարձ քայլերի, մենք հույս ունենք, որ այդ փոխադարձ քայլերը նույնպես կձեռնարկվեն», – նշել է վարչապետը։