Իրակլի Կոբախիձե. Մենք տեղեկություն ունենք, որ Խաբեիշվիլիին փոխարինող են փնտրում, դա հաստատվել է տարբեր աղբյուրներով, որքան «Ազգային շարժումը» քայքայվի, այնքան լավ կլինի քաղաքական համակարգի համար
Իրակլի Կոբախիձե. Մենք տեղեկություն ունենք, որ Խաբեիշվիլիին փոխարինող են փնտրում, դա հաստատվել է տարբեր աղբյուրներով, որքան «Ազգային շարժումը» քայքայվի, այնքան լավ կլինի քաղաքական համակարգի համար

Մենք նաև տեղեկություն ունենք, որ Խաբեիշվիլիին փոխարինող են փնտրում, դա հաստատում են տարբեր աղբյուրներ,- ասել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ ի պատասխան «Ազգային շարժումում» տիրող իրավիճակի վերաբերյալ հարցին։

Կոբախիձեի խոսքով, դա «Ազգային շարժման» ներքին գործն է եւ իրենց հետաքրքիր չէ։

«Ինչքան «Ազգային շարժումը» քայքայվի ու թուլանա, այնքան լավ կլինի մեր քաղաքական համակարգի համար։ Ուստի ավելի լավ է շարունակել այս գործընթացը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

Տեղեկության համար, «Ազգային շարժման» անդամ Բաչո Դոլիձեն չի բացառել կուսակցության ընտրողների հարցերը՝ կապված «Ազգային շարժման» նախագահի լեգիտիմության հետ։ Նրա խոսքով, սուտ խոստումներից հետո խնդիրներ են առաջանում: