Իրակլի Կոբախիձե. Մենք ոչ մեկին թույլ չենք տա բանակցություններ բացելը օգտագործել հասարակությունը պառակտելու, երկիրը խառնելու և Վրաստանը ուկրաինացնելու փորձի համար, գործ՝ շանտաժի փոխարեն
Եվրամիության դեսպանը, ով երեկ պնդում էր, թե եվրաինտեգրման գործընթացը դադարեցրել է Եվրամիությունը, այսօր պնդում է, որ եվրաինտեգրման գործընթացը դադարեցվել է Վրաստանի կողմից։ Այս տեսակի սուտն ու երկերեսանիությունը, որը վրաց հասարակությունը նկատում է այս երեք տարիների ընթացքում, սասանում է վրացիների վստահությունը եվրոպական կառույցների նկատմամբ,- այսօրվա ասուլիսում ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, Վրաստանը չի դադարեցրել եվրաինտեգրման գործընթացը, երկիրը շարունակում է կատարել Վրաստանի եվրաինտեգրման հետ կապված բոլոր պարտավորությունները։
«Այս ֆոնին զարմանալի չէ, որ Եվրամիության կողմից անցկացված «Եվրոբարոմետրի» հետազոտության համաձայն՝ վրացական հասարակության մեջ Եվրամիության ինստիտուտների նկատմամբ վստահությունը վերջին վեց ամիսների ընթացքում նվազել է 6 տոկոսով՝ հասնելով ռեկորդային՝ 58 տոկոսի։ Սակայն այն մարդկանց, ում առաջադրանքով գործում են կոնկրետ եվրոպացի քաղաքական գործիչները ու բյուրոկրատները, հետաքրքիր չեն Վրաստանի ազգային շահերը կամ Եվրամիության հեղինակությունը։
Եվս մեկ անգամ կկրկնեմ այն, ինչ նախօրեին և երեկ ընդգծված ասացինք, Վրաստանը չի դադարեցրել եվրաինտեգրման գործընթացը, մեր երկիրը շարունակում է կատարել Վրաստանի եվրաինտեգրման հետ կապված բոլոր պարտավորությունները։ Դրանք ասոցացման օրակարգից և ազատ առևտրի համաձայնագրից բխող պարտավորություններ են, որոնց ավելի քան 90 տոկոսը կկատարվի մինչև 2028 թվականը։
Սակայն, միևնույն ժամանակ, մենք որևէ մեկին թույլ չենք տա օգտագործել այնպիսի ձևականություն, ինչպիսին է բանակցությունների բացման հարցը՝ փորձելով պառակտել հասարակությունը, խաթարել երկիրը և ուկրաինացնել Վրաստանը։ Գործ՝ շանտաժի փոխարեն, սա միակ ճանապարհն է, որը Վրաստանին կտանի դեպի Եվրամիության ինտեգրում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։