Իրակլի Կոբախիձե. Մենք լավատեսական սպասումներ ունենք, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը կվերականգնվի, սա մեր խնդիրն է, մենք համբերատար սպասում ենք հաջորդ քայլերին
Մենք լավատեսական սպասումներ ունենք, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը կվերականգնվի,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, ամերիկացի գործընկերների հետ շփումը շարունակվում է։
«Մենք լավատեսական սպասումներ ունենք, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերությունը կվերականգնվի։ Մենք կապի մեջ ենք մեր ամերիկացի գործընկերների հետ։ Մենք հույս ունենք, որ կտեսնենք փոխադարձ քայլեր, որոնք, ի վերջո, կապահովեն ռազմավարական գործընկերության վերականգնումը։ Սա մեր խնդիրն է, և մենք համբերատար սպասում ենք ամերիկյան կողմից փոխադարձ քայլերի», – ասել է Իրակլի Կոբախիձեն։