Իրակլի Կոբախիձե. Մենք կապված ենք Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրով, որն արդեն իսկ ունի իր գործնական արդյունքները, այդ թվում՝ երկկողմանի անվիզա ռեժիմ, առևտրատնտեսական գործընկերություն
Իրակլի Կոբախիձե. Մենք կապված ենք Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրով, որն արդեն իսկ ունի իր գործնական արդյունքները, այդ թվում՝ երկկողմանի անվիզա ռեժիմ, առևտրատնտեսական գործընկերություն

«Չինաստանի հետ մեզ կապում է ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որն արդեն ունի իր գործնական արդյունքները, ներառյալ՝ երկկողմանի առանց վիզայի ռեժիմը, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցությունը։ Սա բացառիկ կարևորություն ունի Վրաստանի համար», – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով CCTV հեռուստաընկերության «Leaders Talk» հաղորդման շրջանակում։

Կառավարության ղեկավարը խոսել է Չինաստանի կողմից Վրաստանի նկատմամբ աճող հետաքրքրության մասին և նշել, որ ապագայում Վրաստանը չինացի զբոսաշրջիկների համար կդառնա առավել գրավիչ ուղղություն։

«Մենք փորձում ենք այցելուներին ցույց տալ մեր լավագույն կողմերը։ Իհարկե, Վրաստանը հայտնի է իր տարբեր տեսակի արտադրանքներով, որոնցից գինին առանցքային տեղ է զբաղեցնում։ Մենք նաև արտահանում ենք տարբեր երկրներ, և ուրախ ենք, որ գինու արտահանումը դեպի Չինաստան աճում է։ Վրաստանը գինու օրրանն է։ Գինին առաջին անգամ պատրաստվել է Վրաստանում՝ 8000 տարի առաջ։ Այդպիսով, մենք մեր հպարտությունը ներկայացնում ենք այցելուներին։ Մենք հպարտանում ենք մեր երկրով, մեր հիասքանչ լանդշաֆտներով և բնությամբ։ Ուրախ ենք, որ Չինաստանից Վրաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճում է։ Կարծում եմ, որ ապագայում Վրաստանը չինացի զբոսաշրջիկների համար ավելի հետաքրքիր ուղղություն կդառնա։ Մենք կարծում ենք, որ ավելի շատ ուղիղ չվերթներ կնպաստեն մեր ժողովուրդների միջև կապերի խորացմանը։ Դա մեր առաջնահերթություններից մեկն է։

Սա չափազանց կարևոր ֆորում է, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ ցուցանիշներն աճում են տարբեր ոլորտներում, երբ խոսքը գնում է ներմուծման և արտահանման մասին։ Իհարկե, ազատ առևտրի համաձայնագիրը, որը ստորագրվել է 2018 թվականին, մեծապես նպաստեց Չինաստանի և Վրաստանի միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը։ Բայց նման ֆորումներն իրենք ևս զգալի ներդրում ունեն մեր երկու երկրների միջև գործընկերության, առևտրի և տնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցում, և մենք ցանկանում ենք այս հնարավորությունը օգտագործել նաև ապագայում։ Չինաստանի հետ մեզ կապում է ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որն արդեն տալիս է գործնական արդյունքներ՝ երկկողմանի առանց վիզայի ռեժիմի, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության տեսքով։ Սա բացառիկ կարևորություն ունի Վրաստանի համար», – նշել է Կոբախիձեն։