Իրակլի Կոբախիձե. Մենք ընդունել ենք բոլոր այն օրենքները, որոնք նախատեսված են 12 կետերի կատարման համար։ Այնտեղ, որտեղ մեր պատասխանատվությունն էր, մենք ամեն ինչ մանրակրկիտ կատարեցինք
Իրակլի Կոբախիձե. Մենք ընդունել ենք բոլոր այն օրենքները, որոնք նախատեսված են 12 կետերի կատարման համար։ Այնտեղ, որտեղ մեր պատասխանատվությունն էր, մենք ամեն ինչ մանրակրկիտ կատարեցինք

Մենք ընդունել ենք բոլոր այն օրենքները, որոնք նախատեսված են 12 կետերի կատարման համար։ Այնտեղ, որտեղ մեր պատասխանատվությունն էր, մենք ամեն ինչ մանրակրկիտ կատարեցինք,- այս մասին ասել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն։

Կոբախիձեի խոսքով՝ ինքը սպասում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններին խորհրդարանական օրինագծի վերաբերյալ։

«Այս երկու օրինագծերի շուրջ քննարկումը կշարունակվի Վենետիկի հանձնաժողովի եզրակացության վերադարձից հետո։ Նաեւ կան ընտրվելու ենթակա պաշտոնյաներ, որտեղ պետք է ընդդիմության համաձայնությունը։ Գիտեք, որ խորհրդի և ժողովրդական պաշտպանի հետ կապված որևէ պայմանավորվածություն չի եղել։ Տեսնենք, միակողմանի պատասխանատվություն չի կարող լինել։ Այնտեղ, որտեղ մեր պատասխանատվությունն էր, մենք ամեն ինչ մանրակրկիտ կատարեցինք»,- ասել է Կոբախիձեն։