Իրակլի Կոբախիձե. Մարտի 31-ը նորագույն պատմության մեջ առանձնահատուկ օր է. 1991 թվականին Վրաստանը, այդ թվում՝ Աբխազիայի և Սամաչաբլոյի բնակչությունը, ի լուր աշխարհի ձայն տվեց Վրաստանի ինքնիշխան ապագայի օգտին
Մարտի 31-ը Վրաստանի նորագույն պատմության մեջ առանձնահատուկ օր է: 1991 թվականի մարտի 31-ին տեղի ունեցավ համաժողովրդական հանրաքվե, որտեղ ողջ Վրաստանը, այդ թվում՝ Աբխազիայի և Սամաչաբլոյի բնակչությունը, միահամուռ կերպով, ի լուր աշխարհի, ձայն տվեց Վրաստանի ինքնիշխան ապագայի օգտին, – այս մասին նշում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Նրա գնահատմամբ՝ մարտի 31-ի հանրաքվեն ստեղծեց այն անսասան իրավական հիմքը, որի վրա խարսխված է ժամանակակից վրացական պետությունը:
«Մեր պարտքն է փայփայել այս անգնահատելի ձեռքբերումը, արժանապատվորեն պաշտպանել ու հզորացնել պետականությունը, որն ամրապնդվեց 1991 թվականի հանրաքվեով», – հայտարարում է Վրաստանի վարչապետը: