Իրակլի Կոբախիձե. Լևիլի վրացական կալվածքը նաև Վրաստանի և Ֆրանսիայի պատմական կապերի սիմվոլն է․ հավատացած եմ, որ արդյունավետ գործընկերությամբ իրականացված նախագիծը կդառնա համագործակցության նոր հարթակ
Լևիլի վրացական կալվածքը նաև Վրաստանի և Ֆրանսիայի միջև առկա սերտ պատմական կապերի սիմվոլն է․ հավատացած եմ, որ երկու երկրների արդյունավետ գործընկերությամբ իրականացված այս մասշտաբային նախագիծը կդառնա երկխոսության և համագործակցության նոր հարթակ,– այս մասին Լևիլի կալվածքի վերականգնողական աշխատանքների ավարտին նվիրված միջոցառմանն իր ելույթում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարը հատուկ շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի ժողովրդին և գործընկերներին, որոնց անգնահատելի աջակցությամբ հնարավոր դարձավ Վրաստանի պատմական ժառանգության վերականգնումը։
«Հատուկ շնորհակալություն ենք հայտնում ֆրանսիացի ժողովրդին և մեր թանկագին գործընկերներին, որոնց անգնահատելի աջակցությամբ հնարավոր դարձավ մեր պատմական ժառանգության վերականգնումը։
Այսօրվանից Լևիլի վրացական կալվածքը լիարժեք գործում է որպես բաց կրթական և ստեղծագործական կենտրոն մեր հայրենակիցների, սփյուռքի և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մոտիկից ճանաչել Վրաստանի պատմությունն ու մշակույթը։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ սա բացառիկ, շատ հուզիչ օր է մեզանից յուրաքանչյուրի համար, և բոլորիդ ցանկանում եմ շնորհավորել այս արտակարգ օրվա առթիվ»,- նշել է վարչապետը։