Իրակլի Կոբախիձե. Կընդլայնվեն Կառավարության աուդիտի ծառայության գործառույթները և կհանձնարարվի նաև կառավարության գործունեության արդյունավետությունը վերահսկելու գործառույթը
Կընդլայնվեն Կառավարության աուդիտի ծառայության գործառույթները և կհանձնարարվի նաև կառավարության գործունեության արդյունավետությունը վերահսկելու գործառույթը,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է կառավարության նիստում:
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, համապատասխան օրինագիծը մոտ օրերս կնախաձեռնվի Վրաստանի խորհրդարանում։
«Կառավարության վարչակազմի և Պետական աուդիտի գրասենյակի միջև կամրապնդվի համագործակցությունը, կներդրվի իրական ժամանակում աուդիտի պրակտիկա, որի վերաբերյալ մենք խորհրդակցություններ ենք ունեցել Պետական աուդիտի գրասենյակի հետ: Այս նախաձեռնության նպատակն է առավելագույնի հասցնել նախարարությունների կողմից իրականացվող նախագծերի ծախսարդյունավետությունն ու որակը», – ասել է Իրակլի Կոբախիձեն: