Իրակլի Կոբախիձե. Իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո կարող ենք վստահորեն ասել, որ Մայք Փոմփեոյի այցը Վրաստան նոր խթան կհաղորդի վրաց-ամերիկյան համագործակցության էլ ավել ամրապնդմանը
Իրակլի Կոբախիձե. Իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո կարող ենք վստահորեն ասել, որ Մայք Փոմփեոյի այցը Վրաստան նոր խթան կհաղորդի վրաց-ամերիկյան համագործակցության էլ ավել ամրապնդմանը

Պետքարտուղարի այցը ևս մեկ հստակ հաստատում է մեր երկրների սերտ ռազմավարական համագործակցության, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Վրաստանին և Վրաստանի ամերիկամետ իշխանության աջակցության, – յս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:

Ինչպես նշել է Իրակլի Կոբախիձեն, իշխանության պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո կարելի է վստահորեն ասել, որ Մայք Փոմփեոյի այցը Վրաստան նոր խթան կհաղորդի վրաց-ամերիկյան ռազմավարական համագործակցության էլ ավելի ամրապնդմանը:

«Առաջին հերթին մենք կցանկանայինք արձագանքել մեր հիմնական ռազմավարական գործընկեր երկրի՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի Վրաստան կատարած այցին: Այս այցը ևս մեկ հստակ հաստատում է մեր երկրների սերտ ռազմավարական համագործակցությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից Վրաստանին և Վրաստանի ամերիկամետ իշխանության աջակցության: Իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո կարող ենք վստահորեն ասել, որ Մայք Փոմփեոյի այցը Վրաստան նոր խթան կհաղորդի վրաց-ամերիկյան ռազմավարական համագործակցության էլ ավելի ամրապնդմանը և խորացմանը», – հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Մայք Փոմփեոն երկօրյա պաշտոնական այցով երեկ ժամանել էր Վրաստան: ԱՄՆ պետքարտուղարը Թբիլիսիում պաշտոնական հանդիպումներն սկսել է այսօր առավոտից:

Այցի շրջանակներում վաղը ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, վարչապետ Գիորգի Գախարիայի և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: