Նախագահի վարչությունում կայացել է Սալոմե Զուրաբիշվիլու և Մայք Փոմփեոյի հանդիպումը (վիդեո)

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոն հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն: Հանդիպումը կայացել է նախագահի վարչությունում:

ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Այցի ընթացքում Մայք Փոմփեոն կհանդիպի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Փոմփեոն հանդիպում կունենա նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Վրաստան է ժամանել երեկ: