Իրակլի Կոբախիձե. Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Վիետնամի փոխնախագահին, ով իր առաջին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, և մենք հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ խորացնելու երկկողմ գործընկերությունը

19:00, 12.10.2026

Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Վիետնամի փոխնախագահ Վո Թհի Անհ Շուանին, ով իր առաջին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում,- այս մասին գրում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն X-ում։

Ինչպես նշում է կառավարության ղեկավարը, ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունները։

«Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել Վիետնամի փոխնախագահ Վո Թհի Անհ Շուանին, ով իր առաջին պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում։ Ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ մենք քննարկել ենք տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունները և ևս մեկ անգամ հաստատել մեր պատրաստակամությունը՝ խորացնելու Վրաստանի և Վիետնամի միջև երկկողմ գործընկերությունը», – նշում է վարչապետը։

Նմանատիպ