Իրակլի Կոբախիձե. Իմ կոչն առհասարակ բոլոր իրավապահներին՝ յուրաքանչյուր քաղաքացու, հատկապես լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հնարավորինս զգույշ լինել
Իրակլի Կոբախիձե. Իմ կոչն առհասարակ բոլոր իրավապահներին՝ յուրաքանչյուր քաղաքացու, հատկապես լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հնարավորինս զգույշ լինել

Իմ կոչն առհասարակ բոլոր իրավապահներին՝ յուրաքանչյուր քաղաքացու, հատկապես լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հնարավորինս զգույշ լինել,- ասուլիսում ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Իրակլի Կոբախիձեի խոսքով, շատ ցավալի է, որ հավաքի ցրման ժամանակ վիրավորվել են խաղաղ ցուցարարներ և լրագրողներ, ինչը կազմակերպված բռնության արդյունք էր։

«Եղել e համակարգված, նախապես կազմակերպված, ծրագրված բռնություն, եղել են բռնի խմբավորումներ և, իհարկե, հավաքի ցրման ժամանակ, ցավոք, վիրավորվել են խաղաղ ցուցարարներ, իսկ նրանց թվում, առավել ցավոք, վիրավորվել են լրագրողներ։ Իհարկե, իմ կոչն առհասարակ բոլոր իրավապահներին այն է, որ հնարավորինս զգույշ լինեն յուրաքանչյուր քաղաքացու, հատկապես լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։ Երեկ իրավապահ մարմինը գործել է հնարավորինս համաչափության սկզբունքով, եթե ինչ-որ տեղ չափազանցում է եղել, պետք է արձագանքել, բայց ըստ էության երեկվա հանրահավաքը ցրելու գործընթացը համապատասխանել է համաչափության սկզբունքին։ Երբ այս մասշտաբի բռնություններ են լինում, բնականաբար, շատ մեծ ռիսկ կա, որ խաղաղ մարդիկ տուժեն, այդ թվում՝ լրագրողներ, ինչը շատ ցավալի է։ Հետագայում պետք է անել ամեն ինչ, որպեսզի բացառվի ցանկացած նման փաստ, սակայն համակարգված և լայնածավալ բռնությունների պայմաններում դժվար է ամբողջությամբ խուսափել նման փաստերից»,- ասաց վարչապետը։