Իրակլի Կոբախիձե. Գործընթացը գնաց ճիշտ ուղղությամբ, գլխավորն այն է, որ ընդդիմությունը չսկսի արդարացում փնտրել բանակցությունները խափանելու համար

22:04, 17.03.2021

Գործընթացը գնաց ճիշտ ուղղությամբ, գլխավորն այն է, որ ընդդիմությունը չսկսի արդարացում փնտրել բանակցությունները խափանելու համար, – ասաց «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ Եվրոպայի խորհրդի նախագահի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի ներգրավվածությամբ իշխանության և ընդդիմության միջև հանդիպումից հետո:

«Ընդդիմության տրամադրվածությունը երեկ էլ վատացավ: Դուք հիշում եք, որ Բորելի հայտարարություններից հետո նրանք գրոհեցին ԵՄ-ի և արևմտյան ինստիտուտների վրա: Իհարկե, դա չի օգնի նրանց քաղաքական դիրքորոշումներին:

Ինչ վերաբերում է այսօրվա հանդիպմանը, ապա դա շատ լավ հանդիպում էր, մենք շատ հարցեր քննարկեցինք, և գործընթացը գնաց ճիշտ ուղղությամբ: Գլխավորն այն է, որ ընդդիմությունը չսկսի արդարացում փնտրել բանակցությունները խափանելու համար», – ասաց Իրակլի Կոբախիձեն:

Նմանատիպ