Իրակլի Կոբախիձե. Էլեկտրաէներգիայի անջատման առաջին երկու դեպքերի առնչությամբ Պետական անվտանգության ծառայությունում քննություն է ընթանում, երրորդ անջատումն ունեցել է կոնկրետ պատճառ՝ վերականգնողական աշխատանքներ Էնգուրհեսում
Էլեկտրաէներգիայի անջատումն առաջին երկու դեպքում ունեցել է կոնկրետ պատճառ, որի վերաբերյալ ունենք ամբողջական տեղեկատվություն, սակայն դրա հետ կապված ՊԱԾ-ում ընթանում է քննություն, և տեղեկատվությունը ավելի ուշ մանրամասն ներկայացնելու ենք հանրությանը, որովհետև որոշ բաներ լրացուցիչ խորացման կարիք ունեն, – այս մասին լրագրողներին հայտնել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ երրորդ անջատումն ունեցել է կոնկրետ պատճառ. դա Էնգուրհեսում իրականացվող կոնկրետ վերականգնողական աշխատանքներն էին:
«Մենք նախնական տեղեկատվություն բավարարից ավելի ունենք: Երրորդ անջատումն ունեցել է կոնկրետ պատճառ. դա կոնկրետ վերականգնողական աշխատանքներն էին, որոնք իրականացվում էին Էնգուրհեսում: Ընդհանուր առմամբ, չնայած նրան, որ բազմաթիվ մարտահրավերներ կան, համակարգը կայուն է, և կառավարությունն ամեն ինչ կանի համակարգի կայունությունը պահպանելու համար: Հենց որ լինի վերջնական ուսումնասիրությունը, իսկույն կներկայացնենք հանրությանը: Պետք է սպասենք հարցի մինչև վերջ ուսումնասիրմանը, պաշտոնական տեղեկատվությանը և դրանից հետո հանրությանը կփոխանցենք ամբողջական տեղեկատվությունը: Իրադարձություններից առաջ չընկնենք, հնարավոր է ընդհանրապես գործ չունենանքսաբոտաժի հետ, երբ ամեն ինչ մինչև վերջ պարզվի, այն ժամանակ էլ հանրության հետ կկիսվենք տեղեկատվությամբ», – նշել է վարչապետը: